Պաշտոնական Բաքուն պատասխանել է Միրզոյանի՝ խաղ...

Առաջարկությունները, որոնց մասին նախօրեին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե «օրերս», այլ 15 օր առաջ։

Այս մասին հայտարարել էԱդրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով փետրվարի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններըև մեղադրանքներ հնչեցրել հայկական կողմի հասցեին առ այն, որ Հայաստանը դիմում է մանիպուլյացիաների:

«Հայկական կողմը կրկին թույլ է տալիս մանիպուլյացիաներ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հետ կապված և, ներկայանալով որպես կառուցողական կողմ, փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»,- ասել է Հաջիզադեն:

«Ինչպես գիտեք, հայկական կողմն էր, որ, խախտելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը, անցյալ տարվա դեկտեմբերին հրաժարվեց բանակցել։ Սակայն այժմ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադառնալու փոխարեն նա արհեստական խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հանդես է գալիս խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ կարճ ժամանակում բանակցություններ վարելու օգտին և միշտ պատրաստ է դրան»,- հավելել է Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: