Պաշտնոյաների բլոտ կրելու հաջորդ օրը սպեցնազը...

2018–ի դրությամբ ավելացված արժեքի հարկի վերադարձի գծով Հայաստանի Հանրապետությունը մոտավորապես 60 միլիարդի պարտք ուներ, որ պիտի վերադարձվեր բիզնեսին, որպես ավելացված արժեքի հարկ։ Այս մասին այսօր՝ մարտի 19–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018-ին եկել ենք, մենք առաջին գործերից մեկը, որ արել ենք, այդ պարտքը զրոյացրել ենք։ Այսօր ինքնաշխատ համակարգով ավելացված արժեքի վերադարձի համակարգը ինքը ժամացույցի նման աշխատում է։ Սա արդեն սովորական բան է, իսկ այն ժամանակ ո՞վ հույս կունենար, որ իր ավելացված արժեքի հարկը պետք է վերադարձվի։ Հլը մեկը համարձակվեր  մտքով անցկացներ, որ այդ հին պարտքերը պիտի վերադարձվեն։ Այ, հարկային տեռորը այդ ժամանակ կտենային։

Էլ չեմ ասում՝ պաշտոնյաներին բլոտ կրելուց հետո ինչ էր տեղի ունենում, ասենք հաջորդ օրը սպեցնազը մտնում էր բան։ Ի՞նչ դուխ ունես, որ բլոտով, ասենք, ենթադրենք, պետերկամուտների կոմիտեի նախագահին կամ ֆինանսների նախարարին բլոտով կրես։ Ձե՞ռ ես առել դու ընդհանրապես։

Հիմա ո՞վ է հիշում է դրա մասին ընդհանրապես, ո՞ւմ կհավատացնես, չի եղել այդպիսի բան ընդհանրապես, դա միֆ է, չի եղել»,–ասաց նա։