ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 3 օօրով գործուղվում է Մոսկվա։
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2026 թվականի նոյեմբերի 13-15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկրորդ գիտական կրթական համաժողովին, ինչպես նաև Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կայանալիք միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Ժաննա Անդրեասյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին 2 հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:



