Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլիի հետ։
Այս մասին գրել է նախարար Սուրեն Պապիկյանը:
«Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր»,- գրել է նա։
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր։



