Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադրում է մեծ ջանքեր՝ Հայաստանի քաղաքացիներին բացատրելու Ղարաբաղի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների իմաստն ու էություն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Գիտենք, որ վարչապետ Փաշինյանը զգալի ջանքեր է գործադում՝ բացատրելու այդ պայմանավորվածությունների իմաստն ու էությունը: Կրեմլում հույս ունեն, որ այդ բացատրություններն ըստ պատշաճի կընկալվեն»,- նշել է նա:
Պեսկովը չի ցանկացել գնահատական տալ Երևանում երեկ գիշերվանից ընթացող ցույցերին:



