Փաշինյանը զավթել է իշխանությունը, նրան առնվազ...

Ապրիլի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը անրադարձ կատարեց Նիկոլ Փաշինյանի ԺՊ նշանակվելու որոշմանը և հայտարարեց.

Նրա  խոսքով, վարչապետի հրաժարականի երկրորդ դեպքը 2018-ին էր, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց եւ այդ ժամանակ, թեեւ ոչ ոք դրա մասին չէր խոսում, բայց բոլորն էլ գիտեին, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար: «Այն ժամանակ նա զավթել էր իշխանությունը այդ ժամանակահատվածի համար, եւ հիմա եւս զավթել է իշխանությունը, յուրացրել է: Դրա համար նախատեսված է մինչեւ 15 տարվա ազատազրկում: Պետք  քրգործ հարուցվեր: Կամ առնվազն կա վեճ, իսկ եթե կա վեճ, ապա խորհրդարանական ընդդիմություն համարվող խմբակցությունները կամ ՀՀ նախագահը կարող են դիմել ՍԴ եւ ստանալ դրա պատասխանը: Դա բավականին երկար ժամանակ է պահանջում, բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, սկզբունքորեն, կարող է եւ ավելի արագ քննարկի ՍԴ-ն: Բայց դա իրատեսական չէ 14-օրյա ժամկետի տեսանկյունից»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը: