ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարություն է տարածել Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ Ըստ այդմ՝ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
Բացի այդ՝ Լուկաշենկոն և Փաշինյանը քննարկել են Հայաստսնի և Բելառուսի միջև ներքին հարաբերություններում տիրող վիճակը, մտքեր փոխանակվել առկա մարտահրավերների ու վտանգների վերաբերյալ։
Նշենք, որ հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ Վարչապետի կայքում դեռևս տեղեկատվություն չկա։