Փաշինյանը վախենում է անգամ Վազգեն Սարգսյանի ս...

Հնարավո՞ր է պաշտոնանկ արված նախարարներին հետագայում տեսնենք ընդդիմության շարքերում: Այս հարցն այսօր տրվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ այդ մարդիկ պետության համար ոչ մի դրական բան չեն արել:

«Նրանք ենթարկվել են մեկ անձի՝ Սադամ Հուսեյնի նման իրեն բռնապետ երևակայողի կամայականություններին, և այդ մարդկանց հանդեպ ես հարգանք չեմ կարող ունենալ: Ինչ կա իրենց մեջ, ինչպես կդասավորվի նրանց ճակատագիրը, ես նման մարդկանց կողքին չեմ կանգնի»,- ընդգծեց Վարդանյանը:

«Ամեն անգամ այս կարգի իրավիճակներում զարգացումների մի քանի սցենարներ են առաջանում, բայց դա ենթադրում է աշխատանք, շատ արագ վերլուծություն. այսպես հապճեպ, այն էլ՝ լրագրողների համար, չէի ցանկանա որոշ փակագծեր բացել: Թույլ տվեք աշխատել»,- շեշտեց նա:

Հարցին՝ Աղվան Վարդանյանի մտքով անցե՞լ է իշխանությունը զավթել բռնի հեղաշրջման տարբերակով, Փաշինյանին սպանելու ցանկություն ունի՞, նա պատասխանեց. «Փաշինյանի ի՞նչը սպանես: Ես ասել եմ վճռական, մինչև վերջ գնալու պատրաստ մարդկանց մասին, և իմ ասած մարդիկ ոչ թե սպանելու գնացողներ էին, այլ՝ ապրեցնելու: Փաշինյանի վախը, մանիպուլյացիաները և փողի հանդեպ իր պաշտամունքն են նման բաներ առաջացնում իր մեջ: Պատահական չէ, արդեն ասացի, նույնիսկ Վազգեն Սարգսյանի ստվերից սարսափելով՝ ենթագիտակցորեն 500 մահապարտ է ասել: Թող ինձնից չվախենա»: