Փաշինյանը ծնկի եկավ իրեն ոչխար անվանած մարդու...

Հովհաննավանքի կեղծ պատարագին մասնակցելով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ցույց տվեց, որ չունի հոգևոր բարոյականություն, քանի որ մասնակցում է կարգալույծ քահանայի մատուցած պատարագին, որը Մայր Աթոռը պղծություն է համարել, այլև ապացուցեց, որ իր մարդկային և տղամարդկային արժանապատվությունը ևս կասկածելի վիճակում է։

Բանն այն է, որ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը ժամանակին թունդ ընդդիմադիր է եղել և Փաշինյանի մասին այնպիսի գրառումներ է արել կամ կիսվել, որոնցից հետո Փաշինյանի համար արժանապատվության հարց պիտի լիներ նրա առաջ ծնկի գալը, ինչը նա արեց եկեղեցում։

2019 թվականին, երբ դեռ չկար պատերազմ և պարտություն, իսկ Փաշինյանն էլ ուներ հանրության մեծամասնության աջակցությունը, Ստեփան Ասատրյանը կիսվել էր Փաշինյանի մասին գրառմամբ, որտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մասին գրված էր․ «Այ, ոչխար, դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»։

Ստացվում է, որ կեղծ պատարագի ժամանակ Փաշինյանը ծնկի է եկել մեկի առաջ, ով ոչ միայն հոգևորական չէ, այլև նրան համարում է ոչխար։ Մյուս կողմից՝ Փաշինյանը ցույց է տալիս, որ եկեղեցուն հարվածելը իր համար այնքան կարևոր է, որ պատրաստ է մասնակցել կեղծ պատարագի, որը մատուցում է իրեն ոչխար համարող աշխարհականը։