Փաշինյանը թող չմտածի՝ Սաակաշվիլիից ուժեղ տղայ...

Սա քաղաքական հաշվեհարդար է. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Գյումրիի համայնքապետի ձերբակալությանը։

«Բացի այդ՝ ընտրություններից առաջ փորձում է չեզոքացնել բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ ազդեցություն ունեն՝ լինի համայնքում, թե հոգևոր դասի ներկայացուցիչ։ Բայց, առհասարակ, վերջին օրերին տեղի ունեցողները կարող եմ նկարագրել որպես քաղաքական հաշվեհարդարներ»,– ասաց նա։

«Չգիտեմ՝ իրավական ինչ հիմնավորում կդնեն տակից, բայց ակնհայտ է, որ քաղաքական ենթատեքստ ունի»,– նշեց նա և հիշեցրեց Փաշինյանի խոսքերն ԱԺ ամբիոնից, թե Ղուկասյանին դուրս կշպրտեն քաղաքական դաշտից։

Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ սա հակադարձ ազդեցություն է ունենալու քաղաքական մեծամասնության վրա․«Որքան ռեպրեսիոն ալիքը մեծացնեն, ժողովրդի հակազդեցությունն էլ ուժեղանալու է։ Թող հասկանան, որ ուժով չեն կարող պահել իշխանությունը։ Թող ինքը չմտածի, որ Սահակաշվիլիից ուժեղ տղա է, Քադաֆիից ուժեղ տղա է։ Քե՞զ նման բռնապետներ են անցել-գնացել։ Այս ռեժիմն ավարտվելու է, միանշանակ»,– ասաց նա։