Փաշինյանը թաքնվել է ԱՄՆ դեսպանատան շենքում

Երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախի յոթ շրջաններն ու Շուշին՝ մայրաքաղաքում և հանրապետության տարբեր հատվածներում սկսվեցին լայնածավալ բողոքի ակցիաներ։ Ցուցարարները գրավեցին կառավարության շենքը, Ազգային Ժողովի շենքը և վարչապետի կեցավայրը։ 

Խոսակցություններ էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը թաքնվել է ՊՆ ապաստարանում։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ այս ընթացքում Փաշինյանը թաքնվել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքում։ Դեսպանատան շենքը իր համար ամենաանվտանգ տարածքն է։ 

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի մեկից հետո Փաշինյանը կրկին թաքնվել էր ԱՄՆ դեսպանատան շենքում։