Փաշինյանը շնորհավորել է Սեբաստիան Լեկոռնյուին...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սեբաստիան Լեկոռնյուին Ֆրանսիայի վարչապետ նշանակվելու առթիվ։ 

Վարչապետն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

 «Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լեկոռնյուին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում եմ նրան հաջողություններ ժողովրդին ծառայելու այս կարևոր առաքելության մեջ ։ Հայաստանը վճռական է շարունակել հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդումը ռազմավարական գործընկերության ուղղությամբ»,-գրել է Փաշինյանը։