Փաշինյանը շնորհավորել է Խաչատուրյանին ծննդյան...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան օրվա  առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ, 

Ընդունեք խնդրեմ ջերմագույն շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով։

Ձեր երկարամյա հանրային-քաղաքական գործունեության ընթացքում Ձեզ ճանաչել եմ որպես սկզբունքային, պատասխանատու, պրոֆեսիոնալ գործիչ, ով առաջնորդվում է պետության և ժողովրդի շահերով։

Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր այդ հատկանիշները դրսևորվում են նորովի՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի։

Թույլ տվեք, առիթից օգտվելով, Ձեզ շնորհակալություն հայտնել Կառավարության գործունեությանը Ձեր ցուցաբերած անսասան աջակցության համար։

Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ լավագույնն եմ մաղթում Ձեր ծննդյան 67-րդ տարեդարձի առիթով»։