Փաշինյանը շնորհավորել է Գուրբանգուլի Բերդիմու...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության  օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ:

Այս ամսաթիվը նշանակալի է երկրի նորագույն պատմության մեջ եւ դարձել է կարեւոր քաղաքական եւ տնտեսական վերափոխումների, միջազգային լայն համագործակցության խորհրդանիշ:

Համոզված եմ, որ մեր ժողովուրդների  փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները կշարունակեն նպաստել առեւտրատնտեսական, մշակութային,  հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառուղջություն եւ բարեկեցություն,  իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»: