Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է․
«Շնորհավորում եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ, որ կշարունակենք համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել է մայիսի 28-ին։ Նախնական տվյալներով Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է քվեարկության մասնակիցների ձայների 52,14 տոկոսը, ընդդիմադիր թեկնածուն՝ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47․86 տոկոսը։