Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանն էլ շնորհավորել է Փաշինյանին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Նրանք քննարկկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը։
Այս մասին հայտնումէ ՀՀ կառավարության կայքը։