Փաշինյանը շատ ստոր խաղ է սկսել հայ ժողովրդի դեմ։ Իմ տեղեկություններով ՝ պատրաստվում է երկու փաստաթուղթ: Այդ մասին իր տելեգրամում գրում է ռուսաստանցի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:
«Մեկը պարզապես ոչնչի մասին է՝ ամեն լավ բանի օգտին և վատի դեմ: Երկրորդը գաղտնի է՝ տարածքների, անկլավների հանձնման և Արցախի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին։ Գաղտնի արձանագրությունը պատրաստում են անձամբ Փաշինյանը կնոջ հետ: Մասնակցում է այս ամենին նաև ՀՀ պաշտպանության նախարարը և ադրբեջանցիների հաշվին ապրող Կարապետյանը։ Արտաքին գործերի նախարարությունն ու անձամբ Արա Այվազյանը փաստաթղթերի պատրաստման գործին չեն մասնակցում»,- գրել է նա։