Փաշինյանը քաղաքական քիլերության հետքերը մաքրո...

Հո Նիկոլ Փաշինյանը իր վրա չէ՞ր թողելու այդ ապօրինությունների շղթան. բա կարո՞ղ ա Փաշինյանը իր վրա պիտի թողեր այդ «ո՞ր մի դատավորն է, որ իմ ասածը պիտի չանի» արտահայտությունը. իհարկե չէ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Ինքը շատ կոնկրետ մեղավորներ նշանակեց: Ընդ որում, այդ մարդկանց մասնագիտական և մարդկային արժանապատվությունը այնքան ցածր է, որ իրենք չեն էլ փորձում հակառակվել, ասել՝ մենք միակ մեղավորը չենք, կամ ընդհանրապես մեղավորը չենք», փորձեն ապացուցել, ասել՝ «մենք մեր գործն ենք արել ամեն դեպքում»: Հիմա տպավորությունն այն է, որ ուզում են, ինչքան հնարավոր է Նիկոլի աչքից հեռու լինեն, որ հանկարծ չհիշի իրենց պատասխանատվության մասին:

Բայց ես կարծում եմ, դուք էլ տեսած կլինեք, ֆիլմերում է այդպես շատ լինում, երբ որ հանցագործության կազմակերպիչը քիլեր է ուղարկում որևէ մեկի հետևից հաշվեհարդար տեսնելու համար, այդ քիլերի հետևից էլ է հետքերը մաքրել տալիս, պատվիրում է այդ քիլերի հարցերը լուծել:

Հիմա այդ քաղաքական քիլերությունը, որը դրսևորել են այս մարդիկ, ապօրինություններով, մարդկանց ազատազրկելով, իրավունքները խախտելով, 35 նռնակ գցելով Հայաստանի քաղաքացիների վրա, իրենց թվում էր այդ իրենց հետքերը Նիկոլը չի մաքրելու, որպեսզի միայնակ կարողանա այդ աթոռը վայելել։ Չեմ ուզում ասել, որ մենք իրենց զգուշացնում էինք, բայց մենք իրենց զբուշացնում էինք»,- հայտարարեց Աննա Մկրտչյանը: