
Գերագույն սրբապիղծը ֆեյսբուքով փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Այդ գործողությանը մասնակից բոլոր «իրավապահները» ինձ համար մեկին-մեկ նույնացվելու են 1915թ. Հայոց ցեղասպանությունն իրականացրած ելուզակներին»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ այօսր առավոտյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։
Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»: