Փաշինյանը պաշտոնից ազատել է Կադաստրի կոմիտեի...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից: Հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նարինե Ավագյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»։

Ավագյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2020-ի հուլիսի 22-ին։