Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Մաթևոսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար։
Որոշման մեջ ասվում է. ««Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով` Դավիթ Վարդանի Մաթևոսյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար»։
Հիշեցնենք, որ փետրվարի 20–ին այդ պաշտոնից ազատվել էր Էդգար Գևորգյանը։



