Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սիմոն Մանուկյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական էջից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Սիմոն Սերոժի Մանուկյանին նշանակել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ։