Փաշինյանը Միշուստինին հաստատել է ԵԱՏՄ-ում աշխ...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Երևանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) աշխատանքը շարունակելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է TASS-ը։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանը, և այսօր դա ևս քննարկվեց, մտադիր է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում»,- ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարների շուրջ ստեղծված իրավիճակը։