Փաշինյանը Մակրոնի հետ քննարկել է Լեռնային Ղար...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հայտնումեն կառավարության լրատվականից:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը:

Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին: