Փաշինյանը ՄԱԿ ամբիոնից բողոքում է, որ Ալիևը «...

Չափազանց կարեւոր է գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը եւ երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որ մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է։  Այս մասին ՄԱԿ ԳԱ 80–րդ նստաշրջանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի են ունեցել շրջադարձային իրադարձություններ։ Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացվեց՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։ ՀՀ-ն և Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել միմյանց միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը, որն օգոստոսին ԱՄՆ-ում նախաստորագրվեց։ Այս խաղաղության գործում վճռական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, ում նվիրվածությունը, հետևողականությունն ու սկզբունքայնությունը հնարավոր դարձրին թվում է՝ անհնարինը։ Խաղաղությունն, այսպիսով, հաստատված է, սակայն այն ամենօրյա խնամք է պահանջում»,– ասել է Փաշինյանը։