Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Վատիկան

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան):

Կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: