Փաշինյանը կմասնակցի Շանհայի համագործակցության...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը:

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Տյանցզին քաղաքում: 

ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 20 օտարերկրյա պետությունների ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը հրավիրված են Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հայաստանի, Հնդկաստանի ղեկավարներ: