Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Սարալանջից դեպի Հերացի փողոց տանող ճանապարհահատվածում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
«Nissan Rogue»-ի վարորդը «FreeNews» հեռուստաընկերության աշխատակից, քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է։



