Փաշինյանը կկանչվի 44-օրյա պատերազմի հանգամանք...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկանչվի Ազգային ժողովի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Այս մասին ԱԺ-ում ասուլիսի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով, վարչապետի ներկայությունը պարտադիր է լինելու։

«Պարտադիր։ Սա հենց Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է։ Խորհրդարանական ընդդիմությունն, ըստ էության, կորցրել է վարչապետին հարցեր տալու հնարավորությունը իրենց հետաքրքրող թեմաներով»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը։