Ինչպես արդեն նշել էինք՝ վաղ առավոտից բողոքի ակցիա անող՝ Էջմիածնի N զորամասի անհայտ կորած զինծառայողների ծնողները փակել էին Բաղրամյան պողոտան: Նրանք պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ընդունի: Ոստիկանների հետ զրույցում ծնողներից մեկը հարց հնչեցրեց, թե ոնց է լինում, որ Փաշինյանն ամեն ինչի համար ժամանակ գտնում է, բայց իրենց չի ցանկանում ընդունել:



