2014 թվականին Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհում էր կարմիր գծերից և այն իրողությունից, որ անգամ դրանք չեն վերարցրել «պարկովշիկների» ինսիտուտը ու ՀՀԿ-ի հովանավորությունն ունեցողների տարածքներում շարունակում են վարորդներից գումար գանձել․ «Որոշ տեղերում էդ 100 դրամները մնացել են։ Կրկին, ուզենք, թե չուզենք քաղաքական պատճառներով։ Օրինակ «Գում»-ում դա երբեք չի վերացել, որովհետև դա Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի սեփականությունն է և նրա եկամուտների մասն է։ Երբեք չի վերացել։ Պնդում էին, թե քաղաքում էլ 100 դրամ չի լինելու, բայց «Գումի շուկա»-ի մոտ միշտ դա կա»,-հայտարարել էր Փաշինյանը։
Հիմա արդեն 5 տարի է Փաշինյանն է իշխանության ու կարմիր գծերի դեմ պայքարող զանգվածը ոչ միայն որոշել է 1300 տոկոսով բարձրացնել դրանց վճարները, այլև բոլորի կողմից այդքան սիրելի Գագիկ Բեգլարյանը շարունակում է «Գումի Շուկա»-ի տարածքից գանձել գումարներ, բայց 100 դրամի փոխարեն 200։ Եթե ըստ Փաշինյանի այն ժամանակ Բեգլարյանի եկամուտներին նպաստում էր նրա ՀՀԿ-ական լինելը, ապա հարց է առաջանում, թե հիմա ո՞վ է հովանավորում նրան։ Ավելին, հիմա նրա եկամուտները կրկնապատկվել են։ Փաշինյանական տրամաբանությամբ հենց ինքն է հովանավորում Գագիկ Բեգլարյանին, այլ տարբերակ լինել չի կարող։



