Փաշինյանը հիմա իր և ընատիքի հարցերն է լուծում...

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արցախցիներին հանձնել Ադրբեջանին, արցախցիները պետք է դա իմանան, ես շատ կարևոր եմ համարւոմ, որ նախատեսված հանրահավաքին մասնակցեն բոլոր խորհրդարանական ուժերը, այդ թվում Արայիկ Հարությունյանը, նա հնարավորություն ունի մաքրվելու:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Այստեղ հակառուսական հիստերիան հրահրվում է բացառապես Նիկոլ փաշինյանի կողմից, նա դա անում է, որ հետագայում հնարավորություն ունենա հայտարարելու, որ մեղավորը ռուսներն են, ինքը ընտրել է այդ ճանապարհը, քանի որ լուծում է իր և ընտանիքի խնդիրները»,-ասաց նա: