Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ
Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Իսկ ահա ռուսական մամուլը հայտնում է, որ ըստ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ նախագահ Պուտինը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։ ՌԴ նախագահը կողմ է արտահայտվել հասարակական կարգի պահպանմանը՝ օրենքի շրջանակներում։