Փաշինյանը հայտարարել է, որ դեռևս մեկ ու կես ա...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեռևս մեկ ամիս առաջ է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին հանձնարարել՝ խախտումների պատճառով ՀԷՑ-ի նկատմամբ ֆինանսական հատուցման մեխանիզմներ ներդնել: 

«Տվյալ հանձնարարականը տվել եմ 2025 թվականի մայիսի 20-ին։ Այդ հանձնարարականի մասին իմացել են, չէին կարող չիմանալ ՀԷՑ-ում եւ որոշել են «կանգնել եկեղեցու կողքին»»,- վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ որպես հիշեցում հրապարակելով 2025 թվականի մայիսի 20-ին իրավասու մարմիններին իր տված հանձնարարականը: 

«Հարգելի գործընկերներ, քիչ առաջ Հայաստանի պատմության թանգարանում էի եւ էլեկտրականությունն անջատվեց։ 

Ասվածս չափազանցություն չհամարեք․ վերջին շրջանում չի եղել մի որեւէ այցելություն, որտեղ հոսանքը կամ գնացած չլինի, կամ ընթացքում չգնա։ Դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, հյուրանոցներ, ռեստորաններ։ Սեփական աչքով եմ տեսել։

Սա էներգետիկ ճգնաժամ է։ Ինձ հարկավոր չեն բացատրություններ, ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ ՀԷՑ–ի նկատմամբ։ 

Ժողովրդին տված վնասը պետք է հատուցվի։ Ասեք՝ ինչպես։ Խնդրում եմ թեման չցրել։ Եթե ցրեցիք, գնալու ենք ՀԷՑ–ի ազգայնացման։ Ամբողջական եւ կտրուկ։ 

Ֆինանսական հատուցման մեխանիզմներ պետք է ներդրվեն։ Պարոն Խուդաթյան, կոնկրետ առաջարկներ տվեք։ Ժամկետը՝ 1 ամիս»,- նշված է վարչապետի հանձնարարականում: