
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Անդրանիկ Թեւանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
«Եթե մի կողմ թողնենք Նիկոլ Փաշինյանի դեմագոգիան, սուտը, մանիպուլացիաները, Ղարաբաղյան բանակցային գործընթացի նենգափոխումը, էժանագին «կրուտիտները», սեփական խայտառակ ձախողումները նախկինների վրա բարդելու հնամաշ տեխնոլոգիան և իրեն ներհատուկ այլ բաները, ապա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանն ու Ալիևի հետ «խաղաղության» համաձայնագիր ստորագրելուն ընդառաջ նա հայտարարեց, որ
1․ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս,
2. «լեզվի սայթաքման» միջոցով բանակցություններում տեղ է թողնում նաև Հայաստանն Ադրբեջանի մաս ճանաչելու հեռանկարին։
Եվ այս ամենը հանուն «խաղաղության»։