Փաշինյանն, ըստ էության, հայտարարեց ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում ինստիտուցիոնալ ներառման համար Արցախի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների անհրաժեշտության մասին։ Արցախում սրա հետ համաձայնել չեն կարող։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա կարծիքով՝ Փաշինյանի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նա Արցախը հանձնում է Ադրբեջանին, ինչը Բաքվի կողմից էթնիկ զտումներով է սպառնում։
Փորձագետը կարծում է, որ Արցախում Ռուբեն Վարդանյանի հայտնվելը դրական ազդեցություն է ունեցել։
«Այնտեղ իշխանությունների նկատմամբ սոցիալական դժգոհություն կա, եւ միշտ եղել է, իսկ նոր մարդու ի հայտ գալը, որը պատասխանատու չէ դրա համար, կարող է ոգեւորել եւ կոնսոլիդացնել հասարակությանը։ Այս իմաստով անհասկանալի է նրա դեմ Հայաստանից հնչող քննադատությունը։ Հատկանշական է, որ դա գալիս է իշխանամետ թեւից»,- հավելեց Դանիելյանը։



