
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արևմուտքի կամքով «հանձնել է այն ամենը», ինչի համար պայքարել են հայերի շատ սերունդներ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը («Ռոդինա» կուսակցություն)։
Ավելի վաղ Հայաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել «Թրամփի Միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղին» ծրագիրը իրականացնելու համար, որը նախատեսում է Զանգեզուրի միջանցքի ստեղծումը՝ 40 կիլոմետրանոց հատված, որը Հարավային Հայաստանի միջոցով կապում է Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ։
«Փաշինյանը կամավոր կերպով հանձնել է այն ամենը, ինչի համար հայերի բազմաթիվ սերունդներ երկար ժամանակ պայքարել են, միայն այն պատճառով, որ իր արևմտյան տերերն այդպես են ուզել», - ասել է Ժուրավլյովը։
Պատգամավորը նշել է որ Երևանը ոչինչ չի ստացել ո՛չ Բաքվից, ո՛չ էլ Վաշինգտոնից, իսկ Զանգեզուրի միջանցքը վարձակալության է տրվել ամերիկացիներին 99 տարով։
«Պանամայի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է սա սովորաբար ավարտվում. ջրանցքը վարձակալելով՝ ԱՄՆ-ն մի քանի տասնամյակ արդյունավետորեն վերահսկում է երկիրը։ Նույնը հիմա սպառնում է նաև Հայաստանին, որտեղ իր սեփական վարչապետը զբաղվում է մեծածախ և մանրածախ առևտրով», - եզրափակել է Ժուրավլյովը։