Փաշինյանը համաձայնել է, որ Արդբեջանը, այսպես...

Իսպանական ENTRE GUERRAS տելեգրամյան ալիքը երեկ գրել է այն մասին, որ Արդբեջանի նախագահը հաճելիորեն անակնկալի է եկել ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի տված համաձայնությունից։ Խոսքն այն մասին է, որ, ըստ իսպանական ալիքի, Փաշինյանը համաձայնել է, որ Արդբեջանը, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողություններ իրականացնի Արցախում։

Հրապարակման մեջ նշված է նաեւ, որ Ադրբեջանը ահաբեկիչ է ներկայացնում Արցախում բոլորին՝ մեծահասակներից մինչև նորածին երեխաներ, զինվորականից մինչև զառամյալ տատիկ-պապիկներ։ Ամենայն հավանականությամբ այդ համաձայնությունից զարմացած էլ ԱԼիևը երեկ հայտարարել է, որ Հայաստանի ներկա իշխանությունների մոտեցումը շատ կոնստրուկտիվ է։