
Փաշինյանի թիրախում են հայտնվում բոլոր ազդեցիկ մարդիկ, որոնք կանգնած են Հայ առաքելական եկեղեցու կողքին, օգնել են Արցախին, բարձրաձայնում են Արցախի հարցի մասին։ Այս մասին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այն, ինչ տեղի է ունենում, պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Այս իշխանությունների ձեռագիրը շատ հստակ է, դիմադրության բոլոր օջախները վերացնել՝ ազգային ուժերին, անհատներին, սա նաև իրենց վախի ցուցիչն է։ Սա շատ ուղիղ ուղերձ է բոլոր այն գործարարներին, որ եթե թուրքական պահանջների հետ հաշտ չեք, ձեզ սա է սպասվում»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի պետականացման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Սաղաթելյանը նկատեց․ «Ռուսական կապիտալով ընկերությունները նա պետք է ազգայնացման անվան տակ խլի, որ այս ամեն ինչը հանձնի թուրքերին։ Սա է սրա քաղաքականության վերջը, և այսպես մեծ կապիտալով փորձում է գնալ Թուրքիա՝ ներկայացնելու, թե ինչեր է անում։ Ես շատ ուղիղ կապ եմ տեսնում այս ամենի մեջ, նա հստակ քայլեր է ձեռնարկում ռուսական կապիատալի դեմ, ռուսական ազդեցությունն այստեղ թուլացնելու համար։ Սա է իրականութունը, թե սա ոնց կարող է փաթեթավորել մեր ժողովրդին խաբելու համար, դա իր ու իր տերերի գործն է։ Փաշինյանը գնում է Թուրքիա իր ավագ եղբորից նոր հրահանգներ ստանալու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։