Փաշինյանը՝ Ֆրանսիայից զենքի մատակարարման մասի...

Անվտանգային կարիքները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք անում, բայց չեմ կարծում, թե կարող ենք շատ մանրամասներ ներկայացնել: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով Ֆրանսիայից Հայաստան սպառազինությունների մատակարարման գործընթացի առկայության մասին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Գիտեք, որ պաշտպանության նախարարի այցեր են տեղի ունեցել Ֆրանսիա, և այդ այցերը մենք համարում ենք հաջողված և հույս ունենք, որ դրանք իրենց կոնկրետ արդյունքը կբերեն»,- ասաց նա։