Փաշինյանը ֆորումի ժամանակ հունից դուրս եկավ․...

Լավ է, որ Հայաստանի նախկին ղեկավարներն անընդհատ այդ առիթները տալիս են, ասում են՝ Հայաստանի կառավարությունը ներքաշել է երկիրը պատերազմի մեջ. ես շատ երկար եմ մտածում այս ձևակերպումները ոնց տամ, որ պետության ղեկավարի տեսակետից ճիշտ հնչի: Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումին պանելային քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա ինչ-որ մի ձևակերպում գտել եմ: Ասում եմ՝ եթե մենք ենք ներքաշել պատերազմի մեջ, 2018 թվականի դրությամբ 18 տարեկան զինվորը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս ի՞նչ գործ ուներ: Հարգելի ժողովրդավարներ, ինձնից սկսած, բա ինչի՞ չեք խոսել սրա մասին, կամ ե՞րբ ենք խոսել սրա մասին: Հա, խոսել են և չի լսվել, չի լսվել և ընդհակառակը դավաճանություն է համարվել»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ մարդիկ, որ Հայաստանը ներքաշել են պատերազմի մեջ իրենց քաղաքական գործունեության առաջին օրին, ներքաշել են քիչ չի, կեսից փախել են, գնացել իրենց տանը նստել, այսօր իրենց մեղադրում են, ասում են՝ Հայաստանը ներքաշել էր պատերազմի մեջ:

«18 թվին Հայաստանը պատերազմի մեջ չի՞ եղել, ժողովուրդ, այսինքն, պատերազմի մեջ չի՞ եղել 18 թվին, 19 թվին պատերազմի մեջ չի՞ եղել 17 թվին պատերազմի մեջ չի՞ եղել, 16 թվին չի՞ եղել, 15-ին չի՞ եղել, 14-ին, 13-ին, 12-ին, 11-ին, 10-ին, 9-ին, 8-ին, 7-ին, 6-ին, 5-ին, 4-ին, 3-ին, 2-ին, 1-ին և այլն, չի՞ եղել պատերազմի մեջ, բա այդ ո՞նց եղավ, որ Նիկոլը կամ Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ներքաշեց պատերազմի մեջ, ո՞նց եղավ դա, ո՞վ կարա դա մի հատ մեկը կարա բացատրի»,- ասաց նա: