Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան- ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին: