Փաշինյանը և Իրաքյան Քուրդիստանի նախագահը կարև...

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Այդ համատեքստում, կարևորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը:

Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ: