
2019 թվականին դատարանների մուտքերը շրջափակելու ակցիան շատերը փորձում էին ներկայացնել որպես արդարադատությունը խոչընդոտելու փորձ։
Այս մասին ԱԺ-ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Իրականում մենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք արդարադատության դռները բացելու համար։
Բայց պետք է արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք, բավարար չափով բացված չեն։ Ուրեմն ինչ է պետք անել»,- ասաց նա։