Փաշինյանը դիտավորյալ խառնում է պետությունն ու...

Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանը գրում է․

«Հայրենակործան, վիշտ ու ավեր բերող, ազգը պառակտող վարչապետն իր հերթական տգիտությունը երեկ ցուցադրեց՝ ասելով, թե «Եկեղեցին չի կարող դուրս լինել պետությունից, և չի կարող պետություն լինել պետության մեջ»: Այս թեզով նա դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը։

Եկեղեցին պետության մրցակիցը չէ, առավել ևս՝ «պետություն՝ պետության մեջ» չէ։

Եկեղեցին ազգի հոգևոր ողնաշարն է, ժողովրդի մեջ է, իր զավակների մեջ է, և իր առաքելությամբ շատ ավելի ընդգրկուն է, քան ցանկացած ժամանակավոր իշխանություն։

Եկեղեցին ազգի հավաքականության, միաբանության ու համերաշխության կերտողն ու իրականացնողն է:

Եկեղեցու առաքելության անբաժան մասը դարեր շարունակ եղել է և է ՝ պետության կորստի ժամանակ պետություն «ծնել», և պետության առկայության դեպքում՝ պետություն զորացնել:

Պատմական այս ճշմարտությունն անհերքելի փաստ է և թող քո խոսքերը լինեն քեզ դատավոր»: