Փաշինյանը դեմ է եղել «Հաղթելու ենք» կարգախոսի...

Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել «Հաղթելու ենք» կարգախոսին։ Այս մասին գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Զանգ եմ ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Ն.Փ. - Ալեն, ո՞վ է այդ կարգախոսը դրել շրջանառության մեջ՝ «Հաղթելու ենք»-ը:

Ա.Ս.- Չգիտեմ, պարոն վարչապետ, մենք չենք, բայց արդեն տարածվել է:

Ն.Փ.-Վատն է շատ, դա պարտվողական կարգախոս է, հեչ լավը չի:

Ա.Ս.- Գիտեմ, ի՞նչ ասեմ, պարոն վարչապետ, արդեն խանութների, մեքենաների վրա են համատարած գրում, էլ բան չի լինի փոխել:

Ն.Փ.- Չգիտեմ, բայց լավը չի:

2020 թվական, սեպտեմբերի 28 կամ 29»,- գրել է Սիմոնյանը: