Փաշինյանը Բագրատ Սրբազանի հետ կապված երեկ գոր...

Նիկոլ Փաշինյանը Բագրատ Սրբազանի հետ կապված երեկ գործողություններ կատարած իրավապահներին ներկայացրել է պետական պարգևի: Այս մասին նա հայտնել է Կառավարության հերթական նիստի ընթացքում: Նա հայտնեց, որ այդ մասին խոսել է ՀՀ նախագահի հետ։

«Բացահայտվել է պետականության, ՀՀ-ի անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը»,- նշեց Փաշինյանը: