Փաշինյանը ամեն ինչ անում է, որ երկրում ձևավոր...

«Մենք միասին դժվարին ճանապարհ ենք անցել։ Ձեզանից շատերն այս ժամանակահատվածում իրենց պահել են ամուր, պահել են թասիբով, պահել են տղավարի, նեղ պահին չեն լքել իր ընկերոջը, իր հարազատին և կանգնել են իրենց հայրենիքի և իրենց թիմի կողքին։ Ձեզանից բոլորից շնորհակալ ենք։

Սիրելի հայրենակիցներ, նախ ցանկանում եմ անդրադառնալ այս օրերին շատ խոսված՝ այս իշխանության հիմնական մի քանի ստերին։

Առաջինը. այս ամբողջ ընթացքում այս չարիքի իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեր ժողովրդին ասում է. «Եթե ես չընտրվեմ, պատերազմ ա լինելու»։ Ժողովուրդ ջան, սուտ է ասում։ Եթե ինքը ընտրվի, էդ ժամանակ է պատերազմի հավանականությունը մեծ, իսկ իր գլխավորությամբ պատերազմի ելքը կանխորոշված է՝ երաշխավորված պարտություն»,- այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Սևանում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։