Փաշինյանը Ադրբեջանից փորձում է առնել «խաղաղու...

Խաղաղության պայմանագրի շուրջ Նիկոլ Փաշինյանը չի բանակցում. Նա բանակցում է Ադրբեջանի հետ իր հաջորդ, հերթական կամ արտահերթ ընտրությունների քարոզարշավի սլոգանի հարցը: Այս մասին, այսիր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Ինքը Ադրբեջանի հետ փորձում է մեր, ձեր, հողի, արժանապատվության և անվտանգության հաշվին առնել «խաղաղություն» բառը օգտագործելու իրավունքը: Ինքը մնացածի վրա թքած ունի:

Ավելի մեծ ողբերգություն է այն, որ Փաշինյանը մերժեց ամբողջ աշխարհի միջնորդական առաքելություն իրականացնելու համար որպես ԵԱՀԿ Մինսկի խումբ, որպես ԱՄՆ, որպես ԵՄ, որպես Ռուսաստան, որպես այս կամ այն եվրոպական երկրներ: Մերժեց կամ կասցրեց նրան, որ մերժվի, եւ հիմա պաղատում է  Թուրքիային, որպեսզի Թուրքիան դառնա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդ»,-ասաց նա: