Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան–Թո...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 

Ինչպես տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը, Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ 

Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։